Հոդված 3
Հոդված 3
Երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելը
1. Հայցվող Պայմանավորվող կողմը, Հայցող Պայմանավորվող կողմի դիմումով և առանց այլ, քան սույն Համաձայնագրով նախատեսված պաշտոնականության, հետ կընդունի Հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ պայմանով, որ կարող է prima facie փաստերի հիման վրա հավաստի կերպով ենթադրվել, որ այդ անձը Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում հայտնաբերվելու պահին ունեցել է Հայցող Պայմանավորվող կողմի վավերական կացության թույլտվություն կամ այլ քան տարանցիկ մուտքի արտոնագիր:
2. Հայցող Պայմանավորվող կողմի հայցի հիման վրա, Հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան հայցի դրական պատասխանից հետո 15 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին կտրամադրի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր: Եթե իրավական կամ փաստական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետի ընթացքում, Հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ: