Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Ժամկետները

1. Հետ ընդունելու դիմումը` Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին պետք է ներկայացվի վեց ամսվա ընթացքում` այն բանից հետո, երբ Հայցող Պայմանավորվող կողմը հայտնաբերում է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը բնակվում է առանց թույլտվության: Այն դեպքերում, երբ առկա են իրավական կամ փաստական խոչընդոտներ` հետ ընդունելու վերաբերյալ դիմումը ժամանակին ներկայացնելու համար, Հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով` այդ ժամկետը կերկարաձգվի, սակայն միայն մինչև այն պահը, երբ խոչընդոտները կդադարեն գոյություն ունենալուց:

2. Հետ ընդունելու դիմումին պետք է պատասխան տրվի հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Հետ ընդունելու դիմումի մերժման դեպքում Հայցվող Պայմանավորվող կողմը կտեղեկացնի Հայցող Պայմանավորվող կողմին մերժման ընդհանուր պատճառների մասին: Անձի հետ ընդունելու վերաբերյալ Հայցի պատասխանը պետք է պարունակի սույն Համաձայնագրի 8-րդ և 11-րդ Հավելվածներում թվարկված տեղեկատվությունը: Այս դեպքում ժամկետն սկսում է գործել հետ ընդունելու դիմումը Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ստացվելու օրվանից: Այդ ժամկետների ընթացքում որևէ պատասխան չլինելու դեպքում հետ ընդունելու վերաբերյալ դիմումին համաձայնությունը համարվում է տրված: Այն դեպքերում, երբ առկա են իրավական կամ փաստական խոչընդոտներ պատասխանը ժամանակին ներկայացնելու համար, Հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով այդ ժամկետը կերկարաձգվի մինչև խոչընդոտների վերանալը, բայց ոչ ավելի, քան ևս մեկ ամսով:

3. Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինն անձին հետ ընդունելու դիմումի վերաբերյալ համաձայնության հիման վրա և ճամփորդական փաստաթղթի տրամադրումից հետո Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին կուղարկի ծանուցում, համաձայն 9-րդ կամ 12-րդ Հավելվածների, անձի վերադարձի մասին ոչ ուշ, քան նախատեսվող վերադարձի օրվանից 7 օր առաջ:

4. Դրական պատասխան ստանալուց հետո և, համապատասխան դեպքերում` մեկամսյա ժամկետի սպառման դեպքում, համապատասխան անձը կփոխադրվի հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել իրավական կամ փաստական խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ ժամանակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։