Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրում`

1. «Համակցված տրանսպորտ» նշանակում է` բեռնափոխադրումներ.

ա) ավտոմոբիլային փոխադրամիջոցով մեկնման կետից դեպի ամենամոտ` տեխնիկապես հարմար տերմինալ, եթե դա կատարվում է երթևեկության ու տրանսպորտային տնտեսության տեսանկյունից ընդունելի հնարավոր ամենակարճ ուղիով և համաձայն մայրուղու կանոնակարգերի, և բեռնավորման կետը/նավահանգիստը (տերմինալ) գտնվում է երկու պետություններից մեկում (սկզբնական ուղեհատված).

բ) շարժիչով փոխադրամիջոցի, 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ այլ փոխադրամիջոցի կամ դրա փոխարինվող թափքի, կամ առնվազն 6 մետր երկարությամբ բեռնարկղի մեջ (բեռնարկղային տրանսպորտ), երկաթուղով կամ նավով բեռնման կետից/նավահանգստից դեպի բեռնաթափման կետ/նավահանգիստ, որի դեպքում պետք է հատվի Պայմանավորվող կողմերի երկու պետությունների կամ դրանցից մեկի սահմանը, և

գ) ավտոմոբիլային փոխադրամիջոցով տեխնիկապես հարմար տերմինալից դեպի բեռը ստացողը, եթե դա կատարվում է երթևեկության և տրանսպորտային տնտեսության տեսանկյունից ընդունելի` հնարավոր ամենակարճ ուղիով և համաձայն մայրուղու կանոնակարգերի, և բեռնաթափման կետը/նավահանգիստը (տերմինալ) գտնվում է երկու պետություններից մեկում (տերմինալային ուղեհատված),

2. «Փոխադրամիջոց» նշանակում է`

բեռնափոխադրման համար նախատեսված` շարժիչով ցանկացած փոխադրամիջոց` ներառյալ բեռնատարները, կիսակցասայլով փոխադրամիջոցները, ճանապարհային գնացքները, կցորդները, կիսակցորդները:

3. «Վարձակալված կամ անհատույց տրամադրված տրանսպորտ» նշանակում է`

բեռնափոխադրումներ այնպիսի փոխադրամիջոցներով, որոնք գործում են անկախ, կանոնավոր և հետապնդում են շահույթ կամ այլ տնտեսական շահ:

4. «Սեփական տրանսպորտ» նշանակում է`

փոխադրամիջոցներով իրականացվող բեռնափոխադրումներ, եթե բավարարվել են հետևյալ պայմանները.

ա) փոխադրվող ապրանքները պետք է լինեն ձեռնարկության սեփականությունը, կամ դրանք պետք է լինեն ձեռնարկության կողմից վաճառված, գնված, վարձակալված, լիզինգային հիմունքներով ստացված, արտադրված, ձեռք բերված, մշակված կամ կատարելագործված.

բ) տրանսպորտը պետք է ծառայի ապրանքները ձեռնարկություն բերելու, ձեռնարկությունից դուրս հանելու կամ, ելնելով իր կարիքներից, փոխադրումը ձեռնարկության ներսում կամ դրանից դուրս.

գ) տրանսպորտի համար օգտագործվող փոխադրամիջոցները պետք է վարվեն ձեռնարկության աշխատակիցներ համարվող վարորդների կողմից.

դ) բեռնափոխադրում իրականացնող փոխադրամիջոցները պետք է պատկանեն ձեռնարկությանը կամ պետք է ձեռնարկության կողմից գնված լինեն երկարաժամկետ պայմանագրով կամ լինեն լիզինգային հիմունքներով վերցված.

ե) փոխադրումը պետք է իրենից ներկայացնի ձեռնարկության ընդհանուր գործունեության շրջանակներում կատարվող օժանդակ գործունեություն:

5. «Կաբոտաժ» նշանակում է`

Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում ապրանքների բարձումը տրանսպորտային միջոցի վրա` այդ պետության տարածքով փոխադրումներ իրականացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։