Հոդված 5
Հոդված 5
Թույլտվության բովանդակությունը
1. Չնայած 4-րդ հոդվածի դրույթներին` շարժիչով յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար պետք է տրամադրվի թույլտվություն:
2. Թույլտվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) տրանսպորտային ձեռնարկության անվանումը և հասցեն.
բ) մեքենայի պետհամարանիշը.
գ) փոխադրամիջոցի առավելագույն թույլատրելի բեռնվածությունը և ընդհանուր թույլատրելի բեռնման քաշը.
դ) տրանսպորտի տեսակը (վարձակալված և անհատույց տրամադրված, սեփական տրանսպորտ, չբեռնավորված երթ).
ե) օգտագործման համար հատուկ պահանջները և պայմանները, եթե դրանք կիրառելի են.
զ) վավերականության ժամկետը:
3. Թույլտվությունը բացառապես պետք է վերաբերի այն փոխադրողին, որի անունով տրվել է. այն փոխանցելի չէ:
4. Թույլտվության ձևը պետության Պայմանավորվող կողմերից մեկը պետք է ուղարկի մյուս պետության Պայմանավորվող կողմին, որը պետք է այն լրացնի, բացառությամբ 2-րդ պարբերության «բ», «գ» և «դ» ենթապարբերություններում նշված տեղեկության, և դրանք տրամադրի համապատասխան փոխադրողներին: 2-րդ պարբերության «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված համապատասխան տեղեկությունը պետք է լրացվի փոխադրողի կողմից` նախքան երթի մեկնարկը:
5. Լրացված թույլտվությունը պետք է պահվի փոխադրամիջոցի մեջ բոլոր երթերի ժամանակ և պետք է պահանջի դեպքում ներկայացվի ստուգող մարմիններին:
6. Համատեղ հանձնաժողովը (հոդված 10) պետք է սահմանի ձևը և այն լեզուները, որոնցով պետք է տրամադրվի թույլտվությունը` հաշվի առնելով 2-րդ պարբերության դրույթները: