Հոդված 8
Հոդված 8
Քվոտաները
1. Թույլտվությունների (քվոտա) թիվը, վավերականությունը, ժամկետը և առձեռն հանձնման պարբերականությունը պետք է համաձայնեցվի Համատեղ հանձնաժողովի (հոդված 10) կողմից, 12 ամսվա համար (քվոտայի ժամանակահատված)` հաշվի առնելով նախաբանում նշված սկզբունքներն ու չափորոշիչները:
2. Թույլտվությունները գործում են մեկ արտագնա և մեկ վերադարձով ուղևորության համար: Թույլտվությունը վավերական է միայն քվոտայի ժամանակահատվածի և այս ժամանակահատվածին հաջորդող ամսվա համար, եթե Համատեղ հանձնաժողովի (հոդված 10) շրջանակներում այլ ընթացակարգ սահմանված չէ: