Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրումների (երկկողմ փոխադրում, տարանցիկ փոխադրում, դեպի երրորդ երկիր փոխադրում) նկատմամբ:
2. Սույն Համաձայնագիրը վերաբերում է.
տրանսպորտային փոխադրողների և տրանսպորտի տեսակների դեպքում`
- միջազգային համակցված տրանսպորտին (հոդված 2, պարբերություն 1).
- միջազգային ավտոմոբիլային փոխադրամիջոցներին, ինչպես սահմանված է 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում.
- միջազգային վարձակալված կամ անհատույց տրամադրված տրանսպորտին` ներառյալ ավտոմոբիլային փոխադրամիջոցի չբեռնավորված վազքը.
- միջազգային սեփական տրանսպորտին` ներառյալ ավտոմոբիլային փոխադրամիջոցով չբեռնավորված վազքը:
3. Տրանսպորտի ոլորտի տուրքերից ազատելու հարցը վերապահվելու է Պայմանավորվող կողմերի պետությունների ազգային կանոնակարգմանը և չպետք է սահմանափակվի սույն Համաձայնագրով: