Հոդված 7
Հոդված 7
Պատժամիջոցները
1. Այլ պետության տարածքում փոխադրողները և նրանց անձնակազմը, որոնք գտնվում են պետություններից որևէ մեկի տարածքում, պետք է պահպանեն սույն Համաձայնագրի դրույթները և մյուս պետության տարածքում գործող ընդհանուր դրույթները, որոնք մասնավորապես վերաբերում են տրանսպորտին և երթևեկությանը, ինչպես նաև` համապատասխան մաքսային և սակագնային դրույթները:
2. Տրանսպորտային օպերատորի կամ նրա անձնակազմի կողմից մյուս պետության տարածքում 1-ին պարբերության դրույթների կոպիտ և կրկնվող խախտումների դեպքում այն Պայմանավորվող կողմը, որտեղ լիցենզավորվել է փոխադրամիջոցը, կարող է, այն Պայմանավորվող կողմի խնդրանքով, որտեղ տեղի է ունեցել խախտումը, ձեռնարկել հետևյալ միջոցները.
ա) նախազգուշացնել տրանսպորտային օպերատորին, որ նա պահպանի 1-ին պարբերության դրույթները.
բ) ժամանակավորապես կասեցնել տրանսպորտային օպերատորի` միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունը` սույն Համաձայնագրի հիմքերով.
գ) դադարեցնել տրանսպորտային օպերատորին թույլտվության տրամադրումը և չեղյալ համարել արդեն իսկ տրված ցանկացած լիցենզիա մյուս պետության Պայմանավորվող կողմի սահմանած ժամանակահատվածում:
3. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ սույն Համաձայնագրի դրույթները շարունակաբար խախտող տրանսպորտային օպերատորներին տրամադրված թույլտվությունները չպետք է ճանաչվեն:
4. Պայմանավորվող կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն սույն Համաձայնագրի ցանկացած խախտման և 2-րդ պարբերության համաձայն ձեռնարկված միջոցների մասին: