Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին.

ա. յուրաքանչյուր ստորագրման մասին.

բ. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին.

գ. սույն Արձանագրության` 20-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին, և

դ. սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր ակտի, ծանուցման և կամ հաղորդման մասին:

Ի վկայումն վերոշարադրյալի` այդ նպատակով պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում 2004 թվականի մայիսի 13-ին, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որը ի պահ կհանձնվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը վերջինիս հաստատված պատճենները կներկայացնի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի 1-ին

_________________

.1 ՀՀ արտաքին գործերի նախարարության ծանոթություն. սույն փոփոխությունը կիրառելի չէ Կոնվենցիայի 26-րդ հոդվածի «դ» կետի նկատմամբ, քանի որ հայերենը չունի «;» կետադրական նշանը, և Կոնվենցիայի 26-րդ հոդվածի «դ» կետում «և» շաղկապը արտահայտված է ստորակետով (էջ 10, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17 (192), 5-ը հունիսի 2002):

_________________

.2 ՀՀ արտաքին գործերի նախարարության ծանոթություն. սույն փոփոխությունը կիրառելի չէ Կոնվենցիայի 31-րդ հոդվածի «ա» կետի նկատմամբ, քանի որ, հայերենի առանձնահատկություններից ելնելով, «և» շաղկապը արդեն իսկ արտահայտված է ստորակետով (էջ 11, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17 (192), 5-ը հունիսի 2002):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։