Հոդված 6
Հոդված 6
Կոնվենցիայի 27-րդ հոդվածը դառնում է 26-րդ հոդված, և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 26. Միանձնյա դատավորի կազմեր, Կոմիտեներ, Պալատներ և Մեծ Պալատ
1. Իրեն ներկայացված գործերը քննելու համար Դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, երեք դատավորներից կազմված կոմիտեներում, յոթ դատավորներից կազմված Պալատներում և տասնյոթ դատավորներից կազմված Մեծ Պալատում: Պալատները կազմում են որոշակի ժամկետով կոմիտեներ:
2. Նախարարների կոմիտեն կարող է, Դատարանի լիագումար նիստի խնդրանքով, միաձայն որոշմամբ և որոշակի ժամկետով Պալատների դատավորների թիվը կրճատել մինչև հինգի:
3. Որպես միանձնյա դատավոր նիստ գումարող դատավորը չի քննում ոչ մի գանգատ, որը վերաբերում է այն Բարձր պայմանավորվող կողմին, որից նա ընտրվել է:
4. Շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Պալատի և Մեծ պալատի ex officio անդամ է: Այդ դատավորի բացակայության դեպքում, կամ երբ նա ի վիճակի չէ մասնակցելու նիստին, այդ պետության կողմից նախօրոք ներկայացված ցանկից Դատարանի նախագահի կողմից ընտրված անձը մասնակցում է որպես դատավոր:»:
5. Մեծ պալատի կազմի մեջ մտնում են նաև Դատարանի նախագահը, Դատարանի նախագահի տեղակալները, Պալատների նախագահները և Դատարանի այլ դատավորները, որոնք ընտրվում են Դատարանի ընթացակարգի կանոններին համապատասխան։ Երբ գործը, 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հանձնվում է Մեծ պալատ, որևէ դատավոր, որն ընդգրկված է եղել որոշում կայացրած Պալատում, չի կարող մասնակցել Մեծ պալատի նիստերին` բացառությամբ վերոնշյալ Պալատի նախագահի և շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմի դատավորի:»: