Հոդված 4
Հոդված 4
Կոնվենցիայի 25-րդ հոդվածը դառնում է 24-րդ հոդված, և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 24. Գրասենյակը և զեկուցողները
1. Դատարանն ունի Գրասենյակ, որի գործառույթներն ու կազմակերպումը սահմանվում են Դատարանի ընթացակարգի կանոններով։
2. Երբ դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, նրան աջակցում են զեկուցողները, որոնք գործում են Դատարանի նախագահի ենթակայության ներքո: Զեկուցողները Դատարանի Գրասենյակի անձնակազմի մաս են կազմում:»: