Հոդված 8
Հոդված 8
Կոնվենցիայի 28-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Կոմիտեների լիազորությունները
1. Կոմիտեն միաձայն քվեարկությամբ կարող է 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատը՝
ա. հայտարարել անընդունելի կամ այն հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման, կամ
բ. հայտարարել ընդունելի և միաժամանակ ըստ էության վճիռ կայացնել, երբ Կոնվենցիայի և նրա Արձանագրությունների մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցի վերաբերյալ, որը գործի հիմքում է, գոյություն ունի Դատարանի` կայացած դատական նախադեպ:
2. 1-ին կետում նախատեսված որոշումները և վճիռները վերջնական են:
3. Եթե շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Կոմիտեի անդամ չէ, ապա Կոմիտեն կարող է դատավարության ցանկացած պահի հրավիրել նրան` իր կազմում մասնակցելու իր անդամներից որևէ մեկի փոխարեն, հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ այն հարցը, թե այդ կողմը վիճարկե՞լ է արդյոք 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված ընթացակարգի կիրառումը:»: