Հոդված 16
Հոդված 16
Կոնվենցիայի 46-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 46. Վճիռների պարտադիր ուժը և կատարումը
1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում իրենք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
3. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ վերջնական վճռի կատարման նկատմամբ վերահսկողությունը խոչընդոտվում է այդ վճռի մեկնաբանության դժվարությամբ, նա կարող է դիմել դատարանին, որպեսզի վերջինս որոշում կայացնի այդ մեկնաբանության հարցի վերաբերյալ: Դատարանին դիմելու որոշումը կայացվում է Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
4. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ Բարձր պայմանավորվող կողմ հրաժարվում է կատարել իր մասնակցությամբ վեճով վերջնական վճիռը, նա կարող է այդ Կողմին տեղյակ պահելով և Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմել դատարան այն հարցով, թե արդյո՞ք այդ Կողմը չի կատարել 1-ին կետով ստանձնած իր պարտավորությունը:
5. Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի է ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա ուղարկում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա քննարկի ձեռնարկվելիք միջոցները:
Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի չի ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա վերադարձնում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա որոշի փակել քննարկումը:»: