Հոդված 2
Հոդված 2
Կոնվենցիայի 23-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 23. Պաշտոնավարության ժամկետը և պաշտոնից հեռացնելը
1. Դատավորները ընտրվում են ինը տարի ժամկետով: Նրանք չեն կարող վերընտրվել:
2. Դատավորների պաշտոնավարության ժամկետն ավարտվում է, երբ լրանում է նրանց 70 տարին:
3. Դատավորները պաշտոնավարում են մինչև փոխարինվելը։ Նրանք, սակայն, շարունակում են քննել իրենց կողմից արդեն քննության առնված գործերը։
4. Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ այդ դատավորը այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։»: