Հոդված 10. ՀԱՅՏԱՐԿՎՈՂ ՆՇԱՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. ՀԱՅՏԱՐԿՎՈՂ ՆՇԱՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայտարկվող նշանի փորձաքննությունն անցկացվում է նախնական փորձաքննությունն ավարտվելուց հետո վեցամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում սահմանվում է ապրանքային նշանի առաջնությունը և ստուգվում հայտարկվող ապրանքային նշանի համապատասխանությունն առնվազն սույն օրենքի 11 հոդվածով և 12 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին:
2. Փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում` հայտարկված նշանը որպես ապրանքային նշան հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու մասին:
3. Նշանի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին` կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:
4. Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը:
5. Նշանի գրանցման մասին փորձաքննության որոշումը կարող է վերանայվել լիազոր մարմնի կողմից նույնատիպ ապրանքների համար ավելի վաղ առաջնությունից օգտվող նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանի հայտի ստացման կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման կապակցությամբ:
(10-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն, 09.04.07 ՀՕ-159-Ն)