Հոդված 40. Օրենսգրքի 114-րդ հոդվածում`
Հոդված 40. Օրենսգրքի 114-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ և 2.2-րդ կետերով.
«2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով և 123-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.».
3) 3-րդ մասից հանել «կամ գործատուի սնանկ ճանաչման» բառերը.
4) 4-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»: