Հոդված 58. Օրենսգրքի 142-րդ հոդվածում`
Հոդված 58. Օրենսգրքի 142-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «արհեստակցական միության հետ» բառերը փոխարինել «կոլեկտիվ պայմանագիրը ստորագրած մարմնի հետ» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանրակրթական համակարգի աշխատողների համար կարող է սահմանվել վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգօրյա աշխատանքային շաբաթով:».
3) 3-րդ մասի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կազմակերպության աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց երկու ամիս առաջ: Գործատուն պարտավոր է ապահովել աշխատողների աշխատանքների կատարման հերթափոխության համաչափությունը:».
4) 4-րդ մասը «արգելվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքի» բառերով: