Հոդված 68
Հոդված 68.
Օրենսգրքի 163-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:»: