Հոդված 41. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`
Հոդված 41. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «3-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:».
2) 2-րդ մասի «ժամային» բառը փոխարինել «օրական» բառով: