Հոդված 54. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`
Հոդված 54. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:»: