Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 76. Օրենսգրքի 175-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 76. Օրենսգրքի 175-րդ հոդվածում`

1) վերնագրի «աշխատանքից» բառը փոխարինել «աշխատանքային պարտականությունների կատարումից» բառերով.

2) 2-րդ մասը «աշխատողը» բառից հետո լրացնել «, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից մինչև վեց աշխատանքային օր ժամկետով` աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցառումներին մասնակցելու կամ որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամ` որակավորումը բարձրացնելու համար: Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման և այդ օրերի համար վճարման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։