Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պաշտպանի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափին։ Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Պաշտպանի պաշտոնն առնվազն մեկ սահմանադրական ժամկետ զբաղեցրած` 65 տարին լրացած անձին տրվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի կենսաթոշակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է։»։