Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։

3. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրությունը, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը ենթակա են հաստատման սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում։

4. Սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկրորդ ամսվա ամսի 1-ից, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողներ։

5. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկրորդ ամսվա ամսի 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն։

6. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցերորդ ամսվա ամսի 1-ից։

7. Վերապատրաստում անցած Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների գործունեության առաջին գնահատումն անցկացվում է սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` յոթերորդ ամսվա ամսի 1-ից։

8. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճանները ենթակա են շնորհման Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստման և գործունեության գնահատման արդյունքում մինչև սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` իններորդ ամսվա ամսի 1-ը։

9. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.

1) Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ։

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Պաշտպանին, պաշտոնում չորս տարվա ստաժից ելնելով, վճարվում է հավելավճար` Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի 8 տոկոսի չափով։ 2011 թվականի հունվարի 1-ից Պաշտպանին, տվյալ պաշտոնում ստաժից ելնելով, հավելավճարը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-200-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։