Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ նաև` Պաշտպանի աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որում իրականացվում է պետական ծառայություն` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը (այսուհետ նաև` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն) անվանմամբ։
2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
3. Մարզերում կարող են ստեղծվել Պաշտպանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ։
4. Հիմնարկի հիմնադրին և կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանը։»։