Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-րդ հոդվածով.

«Հոդված 23.1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

1. Պաշտպանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, պետական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները պետական ծառայողներ են։

2. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին։

3. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածելիս`

1) դատական ծառայություն` ենթադրում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն.

2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանի աշխատակազմի ղեկավարը.

3) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանը.

4) այն լիազորությունները, որոնք իրականացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եզրակացության հիման վրա, իրականացնում է Պաշտպանը միանձնյա։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։