Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 24-րդ հոդվածը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Պաշտպանի աշխատավարձը հաշվարկվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Պաշտպանի աշխատակազմի աշխատավարձի ամսական ֆոնդը որոշվում է դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափի 3.6-ապատիկի և Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց թվաքանակի արտադրյալով։ Դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափի ավելացման դեպքում բազային դրույքաչափի ավելացված մասի նկատմամբ 3.6 գործակցի փոխարեն կիրառվում է 1.2 գործակիցը։»։