Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենսդրությունը
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ` դատախազություն) լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, իսկ կազմակերպման և գործունեության կարգը` նաև սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության, քրեական կատարողական օրենսգրքերով և այլ իրավական ակտերով: