Հոդված 22. Դատախազների և քննիչների նշանակման և ազատման կարգը
Հոդված 22. Դատախազների և քննիչների նշանակման և ազատման կարգը
Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում և պաշտոնանկ է անում Ազգային ժողովը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:
Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:
Մյուս դատախազներին և քննիչներին նշանակում և ազատում է գլխավոր դատախազը` սույն օրենքով սահմանված կարգով:
Դատախազ կամ քննիչ չի կարող լինել հանցագործության համար դատապարտված անձը:
Գլխավոր դատախազի տեղակալ, Երևան քաղաքի դատախազ, մարզի դատախազ կամ համայնքների (համայնքի) դատախազ կարող է լինել 30 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ:
Այլ դատախազ կարող է լինել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ և հանձնել է քննություն` գլխավոր դատախազի սահմանած կարգով:
Քննիչ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ և գլխավոր դատախազի սահմանած կարգով հանձնել է համապատասխան քննություն: Իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ չունենալու դեպքում անձը քննություն հանձնելուց և քննիչ նշանակվելուց հետո անցնում է մեկ տարի ժամկետով փորձաշրջան` գլխավոր դատախազի սահմանած կարգով:
(մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-110-Ն)
Գլխավոր դատախազի տեղակալը, այլ ստորադաս դատախազը կամ քննիչն ազատվում է զբաղեցրած պաշտոնից`
1) իր ցանկությամբ.
2) առողջական վիճակի պատճառով` աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.
3) այլ պաշտոնում ընտրվելու կամ իր ցանկությամբ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ.
4) 65 տարին լրանալու դեպքում.
5) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելու կապակցությամբ.
6) ծառայողական անհամապատասխանության դեպքում:
(22-րդ հոդվածը խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-110-Ն)
(01.06.06 ՀՕ-110-Ն օրենքն ունի 22-րդ հոդվածի 1-ին մասին վերաբերող անցումային դրույթ)