Գլուխ 5 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 38. Դատախազության աշխատողի անձնական պաշտպանության միջոցները
Հոդված 38. Դատախազության աշխատողի անձնական պաշտպանության միջոցները
Դատախազները, քննիչները, ինչպես նաև գլխավոր դատախազի որոշմամբ դատախազության մյուս աշխատողներն ունեն ծառայողական հրազեն և հատուկ միջոցներ ունենալու, կրելու, պահելու և կիրառելու իրավունք:
Ծառայողական հրազենի և հատուկ միջոցների հատկացման ու պահպանման կարգը որոշվում է գլխավոր դատախազի հրամանով: