Հոդված 10. Գլխավոր դատախազությունը
Հոդված 10. Գլխավոր դատախազությունը
Գլխավոր դատախազությունը կազմված է վարչություններից, դրանց կազմի մեջ մտնող բաժիններից, ինչպես նաև այլ բաժիններից:
Գլխավոր դատախազության վարչություններն են`
1) պետական շահերի պաշտպանության վարչությունը.
2) հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.
3) դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունը.
4) պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.
5) քննչական վարչությունը:
Գլխավոր դատախազության վարչությունների կազմի մեջ մտնող բաժինները, ինչպես նաև այլ բաժիններ ստեղծվում են գլխավոր դատախազի հրամանով:
Գլխավոր դատախազության վարչություններում և բաժիններում գործում են ավագ դատախազներ և դատախազներ:
Գլխավոր դատախազն ունի ավագ օգնականներ և օգնականներ, իրեն առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչներ:
Գլխավոր դատախազության նստավայրը Երևան քաղաքն է:
(10-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-110-Ն)