Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-07-09-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 27. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը

Պետության գույքային շահերի (այսուհետ` շահեր) խախտումներ հայտնաբերելիս դատախազը կամ նրա պահանջով` համապատասխան լիազորված պետական մարմինը կամ պաշտոնատար անձը հայց է հարուցում դատարան:

Մինչև պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը դատախազն իրավունք ունի նախազգուշացնել համապատասխան մարմիններին և անձանց հայց հարուցելու մասին և պահանջ ներկայացնել պատճառված վնասը սահմանված կարգով հատուցելու մասին:

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելիս դատախազն իրավունք ունի`

1) պետական մարմիններից պահանջելու նորմատիվ և այլ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.

2) պետական մարմինների պաշտոնատար անձանցից ստանալու բացատրություններ, քաղաքացիներից` պարզաբանումներ.

3) անհրաժեշտության դեպքում պետական մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում ստուգելու պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները.

4) պետական մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին առաջարկելու կատարել ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ և ներկայացնելու բացատրություններ.

5) պետական մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարելու ստուգումներ և նշանակելու փորձաքննություններ:

Դատախազը տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում պետական շահերի խախտումների մասին գրավոր հայտարարություններում շարադրված հանգամանքները ստուգելու, ստուգման արդյունքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելու նպատակով իրավունք ունի`

1) տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց ենթակա կազմակերպություններից պահանջելու նորմատիվ և այլ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.

2) տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա կազմակերպությունների ղեկավարներին առաջարկելու կատարել ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ և ներկայացնելու բացատրություններ.

3) տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարելու ստուգումներ և նշանակելու փորձաքննություններ:»:

(27-րդ հոդվածը խմբ., լրաց. 20.05.05 ՀՕ-134-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։