Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2007-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 15. Մարզի (Երևան քաղաքի) դատախազը

գործել է մինչև 2007-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Մարզի (Երևան քաղաքի) դատախազը

Մարզի (Երևան քաղաքի) դատախազը`

1) ղեկավարում է մարզի դատախազության (Երևան քաղաքի դատախազը` Երևան քաղաքի դատախազության և Երևան քաղաքի համայնքների դատախազությունների) աշխատանքները.

2) առաջին ատյանի դատարանում և վերաքննիչ դատարաններում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը կամ մեղադրանքի պաշտպանությունը կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը մասնակցելը հանձնարարում է այլ ստորադաս դատախազի.

3) պաշտպանում է իր կամ վերադաս դատախազի բերած բողոքը վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում.

4) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։