Հոդված 39. Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսման և տույժի միջոցները
Հոդված 39. Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսման և տույժի միջոցները
Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվում են հետևյալ խրախուսման միջոցները`
1) շնորհակալություն.
2) դրամական պարգևատրում.
3) «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով պարգևատրում.
4) դասային ավելի բարձր աստիճանի շնորհում:
Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվում են հետևյալ տույժի միջոցները`
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) աշխատանքից ազատում:
Խրախուսման միջոցները կիրառում է գլխավոր դատախազը: «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով պարգևատրելու մասին կանոնադրությունը հաստատում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ դիտողություն կամ նկատողություն կարող է կիրառել գլխավոր դատախազը:
Քննիչների, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասում չնշված դատախազների նկատմամբ գլխավոր դատախազը կարող է կիրառել տույժի ցանկացած միջոց:
(39-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-110-Ն)