Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Ուժի մեջ մտնելը, դադարեցնելը և փոփոխելը

1) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կծանուցեն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական ընթացակարգերը կատարելու մասին: Ուժի մեջ մտնելու օր կհանդիսանա վերջին ծանուցման ամսաթիվը:

2) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչև դադարեցվի Կողմերից մեկի կողմից` վեց (6) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3) Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին Արձանագրություններում: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույնով սահմանված ընթացակարգերի համաձայն և կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին և կնքեցին սույն Համաձայնագիրը երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Հայերեն և իտալերեն տեքստերի մեկնաբանությունների միջև տարբերություններ լինելու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

ԿԱՏԱՐՎԱԾ Է Հռոմ քաղաքում 2010թ. ապրիլի 23-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 25-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։