Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Համագործակցության եղանակը

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները կիրառելու նպատակով և իրենց երկրներում գործող ներքին օրենսդրության համաձայն` Կողմերը պետք է համագործակցեն հետևյալ ձևերով.

ա) հանցավորության, հանցագործների, հանցավոր կազմակերպությունների, դրանց գործելաձևերի, կառուցվածքի և կապերի վերաբերյալ այնպիսի տեղեկությունների փոխանակում, որոնք երկու Կողմերի համար հետաքրքրություն են ներկայացնում,

բ) իրենց համապատասխան տարածքներում գործող ահաբեկչական խմբերի, դրանց հետ և դրանց համապատասխան գործունեության հետ կապված անձանց մասին տեղեկությունների փոխանակում,

գ) հանցավորության դեմ պայքարի համար օրենսդրական և գիտական միջոցների մասին տեղեկությունների փոխանակում, ներառյալ հանցավոր սպառնալիքների վերլուծության վերաբերյալ տեղեկությունները,

դ) ոստիկանության պաշտոնյաների ուսուցման և հանցավորության դեմ պայքարի հատուկ տեխնիկաների կիրառման վերաբերյալ տեղեկությունների փոխանակում` փորձագետների փոխանակում կազմակերպելու և համատեղ ուսումնական գործունեություն ծավալելու հնարավորությամբ,

ե) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում և վերլուծություն,

զ) հատուկ հետախուզական միջոցառումները համակարգելու նպատակով անհրաժեշտ այնպիսի միջոցների ձեռնարկում, ինչպիսիք են վերահսկվող առաքումները, հսկողությունը և գաղտնի օպերատիվ գործողությունները,

է) մարդկանց թրաֆիկինգի և միգրանտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարում կիրառվող մեթոդների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,

ը) անձնագրերի և այլ ճամփորդական փաստաթղթերի, մուտքի արտոնագրերի, մուտքի և ելքի կնիքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում` կեղծ փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով,

թ) մյուս պետության տարածքում ներգաղթի համապատասխան կանոնների խախտմամբ գտնվող իրենց քաղաքացիների հայտնաբերում և հետ ընդունում: Սույն դրույթը լավագույն կերպով իրականացնելու նպատակով օպերատիվ ընթացակարգերը կսահմանվեն իրականացման մասին արձանագրության մեջ:

ժ) 4-րդ հոդվածում նշված աջակցության դիմումների բավարարում,

ժա) այնպիսի այլ տեղեկությունների փոխանակում, որոնք, իրավասու մարմիններից մեկի կարծիքով, որևէ հետաքրքրություն կարող են ներկայացնել մյուս Կողմի իրավասու մարմնի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։