Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Տեղեկությունների և փաստաթղթերի օգտագործմանն առնչվող սահմանափակումներ

1) Կողմերը համաձայնում են, որ սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված տեղեկությունները և անձնական տվյալները պետք է օգտագործվեն միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակների համար և համապատասխանեն մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաներում պարունակվող դրույթներին:

2) Կողմերի միջև փոխանակվող անձնական տվյալները և մասնավորապես անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, Կողմերի` տվյալների և տեղեկությունների մասին ներքին օրենսդրության համաձայն, պետք է պաշտպանվեն` ազգային տվյալների նկատմամբ կիրառվող նույն չափանիշներին համապատասխան:

3) Երկու Կողմերը պետք է ապահովեն, որ սույն Համաձայնագրի համաձայն փոխանցված անձնական տվյալների պաշտպանության մակարդակը համապատասխանի մյուս Կողմի ապահոված` տվյալների պաշտպանության մակարդակին, և որ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և կազմակերպչական միջոցառումներ կիրառվեն անձնական տվյալները պատահական կամ անօրինական ոչնչացումից, պատահական կորստից կամ չարտոնված հրապարակումից, փոփոխումից, մուտք գործելուց կամ մշակման ցանկացած չարտոնված ձևերից պաշտպանելու նպատակով: Կողմերը մասնավորապես պետք է ողջամտորեն միջոցներ ձեռնարկեն` ապահովելու այդ տվյալների հասանելիությունը միայն այն անձանց համար, որոնք լիազորված են անձնական տվյալներ մուտք գործելու համար:

4) Սույն Համաձայնագրի համաձայն իրավասու մարմնից ստացված տեղեկատվությունն ու փաստաթղթերը չպետք է բացահայտվեն մեկ այլ սուբյեկտի, Պետության կամ միջազգային կազմակերպությունների համար, բացառությամբ` տրամադրող իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնությամբ:

5) Տրամադրող Կողմի խնդրանքով` ստացող Կողմը, իր ազգային օրենսդրության համաձայն, պարտավոր է ուղղել, արգելափակել կամ ոչնչացնել սույն Համաձայնագրի համաձայն ստացված տվյալները, եթե դրանք սխալ են կամ թերի, կամ եթե դրանց հավաքումը կամ հետագա մշակումը հակասում է սույն Համաձայնագրին կամ տրամադրող Կողմի նկատմամբ կիրառվող կանոններին:

6) Եթե Կողմը տեղեկանում է, որ մյուս Կողմից սույն Համաձայնագրի համաձայն ստացված տվյալները թերի են, նա պետք է ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները` նման տվյալների սխալ մեկնաբանումից իրեն ապահովագրելու համար, ինչը մասնավորապես պետք է ներառի այդ տվյալների լրամշակումը, ոչնչացումը կամ ուղղումը:

7) Յուրաքանչյուր Կողմ պետք է ծանուցի մյուս Կողմին, եթե նա տեղեկանում է, որ նյութական տվյալները, որոնք նա փոխանցել է մյուս Կողմին կամ ստացել է մյուս Կողմից սույն Համաձայնագրի ներքո, թերի են կամ անվստահելի կամ լուրջ կասկած են առաջացնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։