Հոդված 5
Հոդված 5
Աջակցությունը մերժելը
1) Սույն Համաձայնագրում սահմանված աջակցությունը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե հայցվող իրավասու մարմինը գտնում է, որ դիմումի բավարարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ էական շահերին կամ հակասում է իր երկրում գործող ներքին օրենսդրությանը կամ իր միջազգային պարտավորություններին:
2) Աջակցությունը կարող է մերժվել նաև, եթե դիմումի բավարարումը գերծանրաբեռնվածություն է ենթադրում հայցվող իրավասու մարմնի ռեսուրսների նկատմամբ:
3) Հնարավորության դեպքում հայցվող իրավասու մարմինը, նախքան սույն Համաձայնագրի համաձայն հայցվող աջակցությունը մերժելու մասին որոշում կայացնելը, պետք է խորհրդակցի հայցող իրավասու մարմնի հետ` պարզելու համար, թե արդյոք հնարավոր է աջակցությունը տրամադրել այն պայմաններով, որոնք կարող է սահմանել հայցվող իրավասու մարմինը: Եթե հայցող իրավասու մարմինը համաձայնում է ստանալ աջակցությունն առաջադրված պայմաններով, ապա նա պետք է բավարարի այդ պայմանները:
4) Հայցող իրավասու մարմինը գրավոր պետք է ծանուցվի դիմումի` ամբողջովին կամ մասնակի մերժման մասին, և նրան պետք է տրամադրվի մերժման պատճառների բացատրությունը: