Հոդված 2
Հոդված 2
Համագործակցության ոլորտները
1) Կողմերը իրենց հնարավորությունների սահմաններում կհամագործակցեն հանցավորության կանխարգելման, պայքարի և հետաքննության ոլորտներում` ընդգրկելով, բայց չսահմանափակելով հետևյալ ոլորտները.
ա) անդրազգային կազմակերպված հանցավորություն,
բ) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի արտադրություն, թրաֆիկինգ և մաքսանենգություն,
գ) մարդկանց թրաֆիկինգ և միգրանտների ապօրինի տեղափոխում,
դ) հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ, միջուկային, ռադիոակտիվ և թունավոր նյութերի ապօրինի շրջանառություն:
2) Բացի այդ` Կողմերը կհամագործակցեն ահաբեկչական գործողությունների կանխարգելման և դրանց կասեցման գործում` իրենց երկրներում գործող ներքին օրենսդրության և իրենց միջազգային պարտավորությունների համաձայն, ներառյալ համապատասխան միջազգային կոնվենցիաները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: