Հոդված 4
Հոդված 4
Աջակցության դիմումներ
1) Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի շահագրգիռ իրավասու մարմնից աջակցության դիմումի հիման վրա կամ այն իրավասու մարմնի նախաձեռնությամբ, որը գտնում է, որ նման աջակցությունը կհետաքրքրի մյուս իրավասու մարմնին:
2) Աջակցության դիմումները պետք է լինեն գրավոր: Հրատապ դեպքերում դիմումները կարող են լինել բանավոր, բայց պետք է հաստատվեն գրավոր յոթ (7) օրվա ընթացքում:
3) Աջակցության դիմումները պետք է պարունակեն.
ա) Կողմի այն գործակալության անվանումը, որը դիմում է աջակցության համար, և այն Կողմի գործակալության անվանումը, որին ներկայացվում է աջակցության դիմումը,
բ) գործի մանրամասները,
գ) դիմումի նպատակը և այն ներկայացնելու հիմքերը,
դ) հայցվող աջակցության նկարագրությունը,
ե) ցանկացած այլ տեղեկություն, որը կարող է նպաստել դիմումի արդյունավետ բավարարմանը:
4) Համագործակցությունը կարող է իրականացվել նաև Ինտերպոլի սովորական ուղիներով: