Հոդված 6
Հոդված 6
Դիմումների բավարարումը
1) Հայցվող իրավասու մարմինը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դիմումների արագ և լիարժեք բավարարումն ապահովելու համար:
2) Հայցող իրավասու մարմնին պետք է անմիջապես ծանուցել դիմումի բավարարմանը խոչընդոտող կամ այն էապես հետաձգող ցանկացած հանգամանքի մասին:
3) Եթե դիմումի բավարարումը հայցվող իրավասու մարմնի իրավասությունների շրջանակում չէ, ապա նա պետք է այդ մասին անմիջապես ծանուցի հայցող իրավասու մարմնին:
4) Հայցվող իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք նա անհրաժեշտ է համարում դիմումը պատշաճ կերպով բավարարելու համար:
5) Հայցվող իրավասու մարմինը, իր հարմարությունից ելնելով, հնարավորինս արագ պետք է տեղեկացնի հայցող իրավասու մարմնին դիմումի արդյունքների մասին: