Հոդված 9
Հոդված 9
Ծախսեր
1) Սույն Համաձայնագրի պայմանների համաձայն` դիմումների մշակման ընթացքում կատարված սովորական ծախսերը պետք է կրի հայցվող Կողմը, եթե այլ բան գրավոր համաձայնեցված չէ: Եթե դիմումը ներառում է մեծ կամ միանվագ ծախսեր, Կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ` որոշելու համար այն ժամկետները և պայմանները, որոնց համաձայն պետք է մշակվի դիմումը, և ծախսերի կատարման եղանակները:
2) Եթե այլ բան համաձայնեցված չէ, հանդիպումների և կացության ծախսերը պետք է կրի հյուր ընդունող Կողմը, իսկ պատվիրակության ճանապարհածախսերը` ուղարկող Կողմը: