Հոդված 1
Հոդված 1
1. Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան, համագործակցում են հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի ոլորտում այն դեպքերում, երբ հանցագործությունների կանխման և բացահայտման համար պահանջվում է երկու Կողմերի իրավասու մարմինների փոխգործակցությունը:
2. Կողմերը համագործակցում են.
1) ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների, ներառյալ ահաբեկչության ֆինանսավորումը.
2) կազմակերպված հանցավորության.
3) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության.
4) հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի, անձի կյանքի ու առողջության և շրջակա միջավայրի համար սպառնալիք ներկայացնող` պայթուցիկ, վտանգավոր ու թունավոր նյութերի, ռադիոակտիվ և կենսաբանական նյութերի ապօրինի շրջանառության.
5) պատանդներ գերի վերցնելու, մարդկանց առևանգման և նրանց առևտրի.
6) անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում` փոխպատվաստման նպատակով մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի.
7) տնտեսության, ֆինանսների, հարկահավաքության և ձեռնարկատիրության բնագավառներում հանցագործությունների, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման).
8) կեղծ դրամանիշերի, ֆինանսական գործիքների, անկանխիկ վճարման միջոցների պատրաստման և իրացման.
9) մաքսանենգության.
10) սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում` տրանսպորտային միջոցների հափշտակության.
11) բարոյականության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սեռական շահագործման (հատկապես` երեխաների).
12) անօրինական միգրացիայի հետ կապված հանցագործությունների.
13) բնական միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների (եթե նշված հակաիրավական արարքները շոշափում են երկու Կողմերի պետությունների շահերը).
14) մտավոր սեփականության իրավունքների խախտումների հետ կապված հանցագործությունների.
15) կոռուպցիայի.
16) համակարգչային հանցագործությունների դեմ պայքարում:
3. Սույն Համաձայնագիրը չի շոշափում հանձնման և քրեական գործերով իրավական օգնության մասին հարցերը: