Հոդված 4
Հոդված 4
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումը և տեղեկատվության տրամադրումը կատարվում է Կողմերից մեկի նախաձեռնությամբ կամ Կողմերից մեկի իրավասու մարմնի հայցի հիման վրա: Աջակցության մասին հայցը փոխանցվում է գրավոր, այդ թվում` տեղեկատվության հաղորդման տեխնիկական միջոցների կիրառմամբ:
2. Տեղեկատվության հաղորդման տեխնիկական միջոցների կիրառման ժամանակ, ինչպես նաև ստացված հայցի իսկության կամ բովանդակության առնչությամբ կասկածներ ծագելու դեպքում հայցվող իրավասու մարմինը կարող է գրավոր հաստատում խնդրել հայցող իրավասու մարմնից:
3. Անհետաձգելի դեպքերում կարող է ընդունվել բանավոր հայց, սակայն եռօրյա ժամկետում այն պետք է հաստատվի գրավոր:
Հայցը պարունակում է`
հայցվող իրավասու մարմնի անվանումը,
հայցող իրավասու մարմնի անվանումը,
հայցի հիմնավորումը,
հայցի բովանդակությունը,
հայցի կատարման ցանկալի ժամկետը,
հայցի կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
4. Հայցը ստորագրվում է իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ նրանց կողմից լիազորված այլ անձանց կողմից և հաստատվում է հայցող մարմնի` զինանշանի պատկերով կնիքով: