Հոդված 3
Հոդված 3
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է մասնավորապես հետևյալ ձևերով.
1) օպերատիվ գործունեության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկատվության փոխանակում, այդ թվում`
ա) ծրագրվող կամ կատարված ահաբեկչական գործողությունների, դրանցում ներգրավված անձանց և կազմակերպությունների, կատարման մեթոդների և օգտագործվող տեխնիկական սարքավորումների ու միջոցների,
բ) ահաբեկչական գործողություններ նախատեսող, կատարող կամ կատարած ահաբեկչական կազմակերպությունների և խմբավորումների, դրանց կառուցվածքների և մասնակիցների,
գ) կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված անձանց, քրեական կազմակերպությունների և խմբավորումների կառուցվածքի, առանձին անձանց և խմբավորումների հարաբերությունների, հանցագործությունների կատարման հանգամանքների (հատկապես հանցագործության կատարման ժամանակի, վայրի և մեթոդի մասին), ձեռնարկված միջոցների, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ մանրամասների մասին,
դ) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության հետ կապված բոլոր հանցագործությունների մասին, որոնք կատարվել են կամ կատարման են նախապատրաստվում մյուս Կողմի տարածքում,
ե) մի Կողմի պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի տեղափոխման կամ ապօրինի տեղափոխման փորձերի հետ կապված փաստերի մասին,
զ) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեջ կասկածվող անձանց մասին,
է) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության մեջ մտնելու աղբյուրների հայտնաբերման ձևերի ու մեթոդների և այդ ապօրինի շրջանառությունը կանխելու միջոցների մասին,
ը) տեղափոխման ժամանակ թմրամիջոցները, հոգեներգործուն նյութերը և դրանց բաղադրատարրերը թաքցնելու համար կիրառվող ձևերի և դրանց հայտնաբերման մեթոդների մասին,
թ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման)` հայտնաբերված փաստերի ու ձևերի մասին.
2) Կողմերի հայցերի համաձայն` ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության հետ կապված գործերով օպերատիվ միջոցառումների անցկացում.
3) աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում` համատեղ աշխատանքային հանդիպումների, խորհրդակցությունների, կոնֆերանսների և սեմինարների անցկացման միջոցով.
4) ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ու վերջիններիս չարաշահմանը դիմակայելու ոլորտում օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի տեքստերի, ինչպես նաև դրանց կատարման մասին նյութերի և մեթոդական հանձնարարականների փոխանակում.
5) աջակցություն կադրերի պատրաստման և նրանց որակավորման բարձրացման գործում, այդ թվում` ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներում ստաժավորումների կազմակերպման միջոցով.
6) խորհրդատվական օգնության ցուցաբերում, ինչպես նաև աջակցություն բարդ փորձաքննությունների անցկացման գործում.
7) անհրաժեշտության դեպքում ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի հետազոտության նմուշների ու արդյունքների փոխանակում.
8) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի շրջանառության վերահսկման խնդրի վերաբերյալ վիճակագրական տվյալների և հատուկ հրապարակումների փոխանակում:
2. Կողմերը կարող են համագործակցություն իրականացնել այլ ձևերով, որոնք համապատասխանում են սույն Համաձայնագրի նպատակներին: