Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների միջև ուղիղ կապերի և պայմանավորվածությունների միջոցով:
Լատվիական Կողմի իրավասու մարմիններն են.
Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը,
Լատվիայի Հանրապետության պետական ոստիկանությունը,
Լատվիայի Հանրապետության անվտանգության ոստիկանությունը,
Լատվիայի Հանրապետության պետական սահմանապահ պահպանությունը,
Լատվիայի Հանրապետության` կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի բյուրոն,
Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայությունը,
Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Հայկական Կողմի իրավասու մարմիններն են.
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը,
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անհապաղ տեղեկացնում են իրենց իրավասու մարմինների ցանկերում փոփոխությունների մասին:
3. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում արդյունավետ փոխգործակցություն ապահովելու նպատակով Կողմերի իրավասու մարմինները միմյանց միջև հաստատում են ուղղակի կապեր: