Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Հայցի կատարումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հայցվող իրավասու մարմինը համարում է, որ հայցի կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ կարևոր շահերին կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև` կարող է հանգեցնել Կողմերի պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտմանը:

2. Հայցի կատարումը կարող է մերժվել նաև, եթե այն գործողությունը, որի առնչությամբ ստացվել է հայցը, հայցվող իրավասու մարմնի պետության օրենսդրությամբ հանցագործություն չէ:

3. Հայցի կատարումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հայցվող իրավասու մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է հայցող իրավասու մարմնին` նշելով մերժման պատճառները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։