Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Հայցվող իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայցի արագ և հնարավորինս ամբողջական կատարումն ապահովելու համար: Հայցը կատարվում է այն ստանալու օրվանից առավելագույնը երեսուն օրը չգերազանցող ժամկետում, ընդ որում` հնարավորության սահմաններում հաշվի են առնվում հայցի կատարման մասին հայցող իրավասու մարմնի ցանկությունները` նրա նշած ժամկետի առնչությամբ:

2. Հայցվող իրավասու մարմինն անհապաղ ծանուցում է հայցող իրավասու մարմնին հայցի կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը երկար ժամանակով հետաձգող հանգամանքների մասին:

3. Եթե հայցի կատարումը հայցվող իրավասու մարմնի իրավասության մեջ չէ, նա հայցը փոխանցում է համապատասխան իրավասու մարմնին և այդ մասին անհապաղ ծանուցում է հայցող իրավասու մարմնին:

4. Հայցվող իրավասու մարմինն իրավունք ունի խնդրելու լրացուցիչ տվյալներ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հայցի պատշաճ կատարումն ապահովելու համար:

5. Հայցը կատարելիս կիրառվում է հայցվող իրավասու մամնի պետության օրենսդրությունը:

6. Հայցվող իրավասու մարմինը կարող է հայցող իրավասու մարմնի լիազորված ներկայացուցիչներին թույլատրել հայցի կատարման ժամանակ ներկա գտնվել իր պետության տարածքում, եթե դա չի հակասում իր պետության օրենսդրությանը:

7. Եթե հայցվող իրավասու մարմինը համարում է, որ հայցի անհապաղ կատարումը կարող է խանգարել իր պետությունում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, նա կարող է հետաձգել հայցի կատարումը կամ դա կապել այն պայմաններին հետևելու հետ, որոնք հայցող իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո սահմանվել են որպես անհրաժեշտ: Եթե հայցող իրավասու մարմինը համաձայն է առաջարկվող պայմաններով նրան աջակցություն ցուցաբերել, նա պետք է հետևի այդ պայմաններին:

8. Հայցվող իրավասու մարմինը, հայցող իրավասու մարմնի խնդրանքով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հայցը ստանալու փաստի, դրա բովանդակության և դրան կից փաստաթղթերի, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու փաստի գաղտնիությունն ապահովելու համար:

9. Եթե հայցը կատարելիս հնարավոր չէ պահպանել գաղտնիությունը, հայցվող իրավասու մարմինն այդ մասին ծանուցում է հայցող իրավասու մարմնին, որն էլ որոշում է` արժե արդյոք նման պայմաններով կատարել հայցը:

10. Հայցվող իրավասու մարմինը հնարավորինս սեղմ ժամկետներում հայցող իրավասու մարմնին տեղեկացնում է հայցի կատարման արդյունքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։