Հոդված 11
Հոդված 11
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 30 օր հետո այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով ստանում են Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին պահանջների կատարման մասին ծանուցումը:
2. Սույն Համաձայնագիրը ստորագրվում է անորոշ ժամկետով:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, բացառությամբ 2-րդ հոդվածի, ելնելով հանրային առողջության, ազգային անվտանգության կամ հանրային կարգի պահպանության նկատառումներից: Կասեցումը կարող է ուժի մեջ մտնել անհապաղ:
4. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի գրավոր ծանուցմամբ. դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանից երեք ամիս հետո:
Կատարված է Օսլո քաղաքում 2010 թվականի հունվարի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, նորվեգերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի 26-ին