Հոդված 5
Հոդված 5
Ժամանակահատվածները
1. Հայցվող Պայմանավորվող կողմն արձագանքում է հետընդունման վերաբերյալ դիմումին անհապաղ և ամեն դեպքում առավելագույնը 30 օրվա ընթացքում: Դիմումի ցանկացած մերժում պետք է հիմնավորվի:
2. Հայցվող Պայմանավորվող կողմն անհապաղ և ամեն դեպքում առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ընդունում է այն անձին, որի հետընդունման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այդ ժամանակահատվածը կարող է երկարացվել, եթե որևէ իրավական կամ գործնական խնդիր ծագի:
3. Հետընդունման վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվի հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին առավելագույնը 6 ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տեղեկացել է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իր պետության տարածքում գտնվում է առանց թույլտվության: Որևէ իրավական կամ գործնական խնդիր առաջանալու դեպքում այդ ժամանակահատվածը երկարացվում է դիմումի հիման վրա: