Հոդված 3
Հոդված 3
Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունումը
1. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց սույն Համաձայնագրում սահմանված ձևականություններից բացի այլ ձևականությունների, հետ է ընդունում հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող երրորդ երկրի բոլոր քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` պայմանով, որ ապացուցված է կամ կարող է հիմնավոր կերպով ենթադրվել, որ այդ անձինք հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից հայտնաբերվելու ժամանակ ունեցել են հայցվող Պայմանավորվող կողմի տված մուտքի թույլտվություն:
2. Հայցող Պայմանավորվող կողմը նորից հետ է ընդունում սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձին, եթե հետագա ստուգումները հաստատում են, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից հայտնաբերվելու պահին չի ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի տված մուտքի թույլտվություն:
3. Պայմանավորվող կողմը, առանց ձևականության, հետ է ընդունում նաև երրորդ երկրի քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, ով`
ա) ժամանել է մյուս Պայմանավորվող կողմի պետության սահման առանց մուտքի թույլտվության կամ
բ) անօրինական կերպով մուտք է գործել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ավելի քիչ, քան 6 ամիս առաջ` պայմանով, որ ապացուցված է կամ կարող է հիմնավոր կերպով ենթադրվել, որ սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձը ժամանել է ուղղակիորեն առաջինը նշված Պայմանավորվող կողմի պետության տարածքից: Անձին անհապաղ վերադարձնում են ամենաշուտը մեկնող մատչելի տրանսպորտային միջոցով: