Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Իրենց քաղաքացիների հետընդունումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, առանց որևէ ձևականության, հետ է ընդունում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին՝ պայմանով, որ ապացուցված է, որ նա առաջինը նշված Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է: Հետ ընդունող Պայմանավորվող կողմը նախապես տեղեկացվում է վերադարձի մասին:

2. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց սույն Համաձայնագրում սահմանված ձևականություններից բացի այլ ձևականությունների, հետ է ընդունում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության գտնվող անձին՝ պայմանով, որ կարող է հիմնավոր կերպով ենթադրվել, որ տվյալ անձը հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է: Նույնը կիրառվում է այն անձի նկատմամբ, որը կորցրել է հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիությունը հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո` չստանալով հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից քաղաքացիություն տրամադրվելու երաշխիքներ:

3. Հայցող Պայմանավորվող կողմը նորից հետ է ընդունում սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններում նշված անձին, եթե հետագա ստուգումները հաստատում են, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքից մեկնելու պահին հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի չի եղել` պայմանով, որ չկիրառվի 3-րդ հոդվածը:

4. Եթե անձի քաղաքացիությունը կամ ինքնությունը չի կարող ամբողջությամբ հաստատվել, հայցող Պայմանավորվող կողմը կարող է աջակցություն խնդրել հայցվող Պայմանավորվող կողմից` հաստատելու համար նրա քաղաքացիությունը և ինքնությունը: Այդ աջակցությունը ներառում է հայցվող Պայմանավորվող կողմի կողմից անցկացվող հարցազրույցը անձի հետ` աջակցության վերաբերյալ դիմումը ստանալուց հետո հնարավորինս կարճ ժամկետներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։